Ավարտվեց «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը
Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի է ունեցել «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի խնդիրն էր խուզարկել հողածածկ տեղանքը, գտնել թաղված ականները, նշել դրանց դիրքերը և ստեղծել հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Մասնակցում էին 5 թիմ, որոնք են` «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Ցավոք որևէ թիմ ամբողջությամբ չկատարեց իր առջև դրված պահանջը, այդ իսկ պատճառով ժյուրին որոշեց սահմանափակվել խրախուսական մրցանակներով:
Շվեցարական ԷյԲիԲի (ABB) ընկերության «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացավ «Ոզնի» թիմը, որի մրցանակն է 200.000 դրամ:
Աղջիկներից ձևավորված «Միմ» թիմը ստացավ «Խիզախության համար» մրցանակը` արժանանալով 100.000 դրամ: Մյուս 3 թիմերը նույնպես ստացան խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրն արժանանալով 100.000-ական դրամ:
«Անցած տարվա նույն մրցույթի համեմատությամբ կարող ենք ասել, որ այս տարի թիմերը կիրառել էին ավելի բարդ տեխնիկական լուծումները»,- նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նշենք, որ մրցույթի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը` ԷյԲիԲի ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն էին` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
Մրցույթի ժյուրիի անդամներն են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, իրանական «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը, ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Միքայել Հարությունյանը, ՀՊՃՀ մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի դասախոս Ստեփան Քրիստափորյանը, «Քեմբրիգ» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը, Ռադիոտեխնիկայի և Կապի ինստիտուտի ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության աշխատակից Մանուկ Շեմշյանը, «ԷյԲիԲի» ընկերության տնօրեն Փայլակ Ղուկասյանը, «Ֆեստո» ընկերության տնօրեն Արմեն Գյոքչյանը և «Փուլ» ընկերության տնօրեն Հրաչյա Մակարյան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին