Ադրբեջանցի զինծառայողը փորձել է Արցախի տարա՞ծք ներթափանցել
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանցի զինծառայողը ականի վրա կանգնելու հետևանքով պայթել է ու ծանր վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ վիրավորված զինծառայողը՝ Էլվին Գուլուզադեն (1992 թ.) վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից:
Վերջինս զինվորական ծառայության էր զորակոչվել 2010 թվականի հոկտեմբերին, Բիլյասուվարյան զինկոմիսարիատից:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար