Իրանցի գեներալ. Ադրբեջանը պետք է իր կատարած քայլերի համար պատասխան տա
«Ադրբեջանի պատասխանատու պաշտոնյաները համաձայն գործող օրենքների` պետք է իրենց կատարած քայլերի համար պատասխան տան»:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ Հոսեյն Զոլֆաղարին:
ԻԻՀ սահմանապահ ծառայության հրամանատարը, անդրադառնալով ընթացիկ տարվա ընթացքում իրանա-ադրբեջանական սահմանում արձանագրված սահմանային միջադեպերին, նշել է. «Ադրբեջանցի մի քանի սահմանապահներ, խախտելով սահմանը, զինված մուտք էին գործել իրանական տարածք, սակայն Ադրբեջանի պատասխանատու պաշտոնյաները ներողություն խնդրելու փոխարեն, անհիմն կերպով պնդում են, թե միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, այնինչ, երկու երկրների փորձագետները հաստատել են, որ միջադեպը տեղի է ունեցել Իրանի տարածքում»:
Գեներալ Զոլֆաղարին, անդրադառնալով վերջերս ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի զինծառայողին սպանելու փաստին, նշել է. «Ադրբեջանի Հանրապետության սահմանապահ ծառայության զինծառայողները, խախտելով սահմանապահ ծառայության մասին միջազգային օրենքները, իրանցի սահմանապահ ծառայության զինծառայողին 14 գնդակ հասցնելով, սպանեցին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին` ժամը 14-ի սահմաններում սահմանային Արանլի գյուղի շրջակայքում Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել է Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը: Միջադեպի առնչությամբ` Իրանի արտաքին գործերի նախարարությունը Իրանում Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ և վերջինիս հանձնել իրանական կողմի բողոքի նոտան:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար