Թատերական գործիչների միությունը շարունակելու է ղեկավարել Հակոբ Ղազանչյանը
Այսօր կայացավ Հայաստանի թատերական գործիչների 14- րդ համագումարը, որի ընթացքում ԹԳՄ նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը: Թատերական գործիչների միության նախագահի ընտրությունը կատարվում է երկու տարին մեկ: Քվեարկությունն անցել է բաց, և Ղազանչյանն ընտրվել է միաձայն: Համագումարի ընթացքում ընտրվել է նաև 51 հոգուց բաղկացած վարչության կազմը: Համագումարին գրանցված է եղել 147 մարդ, ներկա է եղել 116-ը: Հ. Ղազանչյանը միությունը ղեկավարում է 2007 թվականից:
Համագումարի ընթացքում նա ներկայացրեց այն աշխատանքները, որոնք կյանքի են կոչվել նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում։ Հ. Ղազանչյանը նշեց, որ հիմա արդեն իրենք հանգիստ են հայ թատրոնի ապագայի համար, քանի որ այս ասպարեզ է եկել նոր, երիտասարդ մի սերունդ, որն արժանիորեն կարող է փոխարինել ավագներին։
Հաշվետու ժամանակաշրջանում (2 տարի) 15 ներկայացում է բեմադրվել, ինչը, ըստ նրա, մեծ ձեռքբերում է, քանի որ մինչ այս եղած թիվն անհամեմատ պակաս էր, 8 հայ երիտասարդներ գործուղղվել են Չեխովի անվան փառատոն, որտեղ վարպետաց դասեր են ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում