Աշոտյանը կմեկնի Ֆրանսիա
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի, Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենի հետ, այցելություն ֆրանսիայի համալսարաններ: Նախարարը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին