Բռնցքամարտիկ զինծառայող է մահացել, բայց ոչ զորամասում
Հայաստանի պաշտպանության բանակի զինծառայող է մահացել, բայց ոչ զորամասում, ծառայության ժամանակ: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ին ժամը 01:55-ին ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է ընդունվել ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Մհեր Ստյոպայի Հակոբյանը` «կոմատոզ վիճակ, ուղեղի արյան զեղում» ախտորոշմամբ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Մհեր Հակոբյանը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրամանով դեկտեմբերի 11-ից մինչև 2012-ին հունվարի 30-ը գործուղվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա` 2012-ի հունվարին կայանալիք մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը մասնակցելու նպատակով:
Դեկտեմբերի 15-ին ժամը 01:00-ի սահմաններում Մհեր Հակոբյանը գտնվել է ընկերոջ տանը, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:
Դեկտեմբերի 17-ին Մհեր Հակոբյանը գիտակցության չգալով մահացել է:
Հակոբյանի մահվան փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար