Հայաստանի ընտրանին վստահ մեկնարկեց աշխարհի կանանց թիմային առաջնությունում
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը վստահ մեկնարկեց Թուրքիայի Մարդին քաղաքում սկսված աշխարհի կանանց թիմային առաջնությունում: Առաջին տուրում մեր ընտրանին 4:0 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Մակրոպուլուին, Լիլիթ Գալոյանը` Ֆահիրիդուին, Մարիա Կուրսովան` Պավլիդուին, Նելլի Աղինյանը` Յորդանիդուին:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մյուս հանդիպումները բավական ծանր ստացվեցին ֆավորիտների համար: Չինուհիները ծանր պայքարում 2,5:1,5 հաշվով հաղթեցին թրքուհիներին, իսկ ռուսները նույն հաշվով առավելության հասան վիետնամուհիների նկատմամբ: Հարյուր տոկոսանոց արդյունքի հասավ նաև Վրաստանի ընտրանին` 4:0 հաշվով հաղթելով ՀԱՀ-ի կանանց թիմին: Իսկ Հնդկաստան-Ուկրաինա մրցակցությունում գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2:
Այսպիսով` առաջին տուրից հետո Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Չինաստանի հավաքականները գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ միավորների հավասարության դեպքում հաշվի է առնվում անհատական միավորների քանակը:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցը Վրաստանին թիմն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան