Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին շնորհվել են դրամական մրցանակներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2011 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հանրապետության 106 մարզիկներին, նրանց մարզիչներին (անձնական մարզիչներ, հավաքականի ավագ մարզիչներ, երկրորդ մարզիչներ), բժիշկներին ու մարզական կազմակերպություններին շնորհվել են դրամական մրցանակներ:
Պարգևատրվող մարզիների թվում են` ծանրամարտիկ, Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Արայիկ Միրզոյանը, կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ` աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ Նարեկ Խաչատրյանը և Ռաֆիկ Մանուկյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության երրորդ մրցանակակիր Հարություն Մերդինյանը:
Դրամական մրցանակների արժանացածների թվում են նաև շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի անդամները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը և այլ մարզաձևեր ներկայացնող մարզիկներ, ովքեր այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում բարձր են պահել Հայաստանի մարզական պատիվը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան