Ձմեռային արձակուրդ. Դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը
Դեկտեմբերի 26-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Այս մասին հայտնեցին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2012թ. հունվարի 8-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2012թ հունվարի 22-ը ներառյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան