Արթուր Աբրահամ. «Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարգավիճակում իմ վերջին պայմանագիրն է»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով վերջերս երկարաձգել է պայմանագիրը «Sauerland Event» պրոմոուտերական ընկերության հետ, հայտարարել է, որ այդ համաձայնագրի ժամկետի ավարտից հետո հրաժեշտ կտա ռինգին: Հիշեցնենք, որ նոր պայմանագրով հայ մարզիկն այդ ընկերությունը կներկայացնի մինչև 2014 թ.:
«Բեռլինում ինձ շատ հարմարավետ եմ զգում: Լավ հարաբերություններ ունեմ մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդի հետ: Շատ բանով եմ նրան պարտական: Մինչև 2012 թ. վերջը ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն և մենամարտ անցկացնել բեռլինյան «O2» մարզահամալիրում: Առաջիկա տարվա իմ պլանները դրանք են: Կարծում եմ` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարգավիճակում դա իմ վերջին պայմանագիրը կլինի: Այնուհետև կմնամ սպորտում, բայց արդեն` որպես մենեջեր»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է «BoxingScene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում