Հայ շախմատիստուհիները զիջեցին վրացուհիներին
Հայաստանի կանանց շախմատի հավաքականը Թուրքիայում ընթացող աշխարհի կանանց թիմային առաջնության 2-րդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջեց Վրաստանի ընտրանուն: Էլինա Դանիելյանն առաջին խաղատախտակի վրա զիջեց Նանա Ձագնիձեին, և այդ պարտիայի արդյունքը վճռորոշ դարձավ, քանի որ մյուս բոլոր պարտիաներում ոչ-ոքիներ գրանցվեցին:
Այսպիսով` 2-րդ տուրից հետո մեր թիմը նահանջեց 5-րդ հորիզոնական` իր ակտիվում ունենալով 2 միավոր: Մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Չինաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի հավաքականները: Առաջինը պարտության մատնեց ՀԱՀ-ի թիմին, իսկ ռուսներն առավելության հասան ուկրաինուհիների նկատմամբ:
Հայաստանի հավաքականին շրջանցեց Հնդկաստանի ընտրանին` զբաղեցնելով 4-րդ տեղը: Այդ թիմը 2-րդ տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին:
6-րդ հորիզոնականում 2 միավոր արդյունքով հաստատվել է Վիետնամի հավաքականը, որը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հունաստանի ընտրանուն: Նրան 1 միավորով հաջորդում է Ուկրաինայի թիմը: Թուրքիայի, Հունաստանի, ՀԱՀ-ի հավաքականները միավոր չեն վաստակել և եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան