Փռշտոց, հազ, հոգնածություն, անգամ անքնություն. «Ամանորյա տոնածառի ախտանիշ»
Ամերիկացի գիտնականները նախազգուշացնում են. բնական ամանորյա եղևնին հարուցում է փռշտոց, հազ, հոգնածություն, անգամ անքնություն: Ինչպես տեղեկանում ենք doctors.am կայքից, նման եզրակացության են հանգել Նյու Յորքի Ափսթեյթի բժշկական համալսարանի գիտնականները:
Այս երևույթն անմիջապես ստացել է «Ամանորյա տոնածառի ախտանիշ» անունը: Եվ այդ ամենի պատճառը ծառի կեղևի վրա աճող սունկն է: Սնկի սպորները ներթափանցում են մարդու օրգանիզմ և խնդիրներ հարուցում: Գիտնականները շնչառական հիվանդությունների ավանդական աճը կապում են հենց եղևնիների հետ:
Փորձագետները սնկի 53 տարատեսակ են հայտնաբերել: Մեծ մասը` մոտ 70 տոկոսը, հարուցել են քոր, արցունքաբերություն, հազ, ցավեր կրծքի հատվածում, քթում:
Հետազոտության հեղինակ Լոուրենս Կարլանդսկին նշել է, որ որոշ սնկեր կարող են հանգեցնել բրոնխիտի և թոքաբորբի:
Ելքը, ըստ ամերիկացիների, մեկն է, միայն արհեստական տոնածառ, որոնց վնասակարության մասին տեղեկություններ գիտնականները չեն բերել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա