Գալիանի. «Հինգշաբթի հանդիպելու եմ «Սիթիի» ներկայացուցիչների հետ»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ դեկտեմբերի 22-ին հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ` Կառլոս Տևեսի տեղափոխության հարցը քննարկելու համար: Իտալական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին հրավիրել վարձավճարով` ամռանը նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
«Դա ճիշտ է, հինգշաբթի հանդիպելու եմ «Սիթիի» ներկայացուցիչների հետ, բայց ես չեմ կարծում, որ գործարքը կկատարվի հենց այդ օրը»,- Գալիանիի խոսքերը մեջբերել է ESPN-ը:
Դեկտեմբերի 29-ին «Միլանը» հավաք կանցկացնի Դուբայում: Գալիանիի խոսքերով` գործնականում անհնար է, որ Տևեսն այդ ժամանակ միանա իտալական թիմին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան