Հայկ Չոբանյան. Անհատական տվյալների պաշտպանության խնդիրները տարեցտարի ավելի են սրվելու
Անհատական տվյալները գաղտնի չեն, բայց միաժամանակ չեն էլ կարող հասանելի լինել բոլորին: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ գործում է «Անհատական տվյալների պաշտպանության մասին» օրենք, որի համաձայն նախանշվում է, թե օրենքով, ով կարող է տիրապետել որևէ մեկի վերաբերյալ անհատական տվյալներին: Օրինակ՝ կարող են լինել պետական մարմինները, կազմակերպությունները, որոնց քաղաքացին անձամբ է տվել այդ իրավասությունը:
Սակայն, ըստ Հ.Չոբանյանի, միայն օրենքով չի կարող կարգավորվել որևէ հարաբերություն, այդ թվում՝ անհատական տվյալների պաշտպանության փոխհարաբերությունները: «Ուստի, պետք է ստեղծվի անհատական տվյալների պաշտպանությունն ապահովող կառույց, որը խախտումների դեպքում նաև պատժելու մեխանիզմ ունենա»,- ասաց նա:
Ըստ նրա՝ չի բացառվում, որ անհատական տվյալների պաշտպանության խնդիրները տարեցտարի ավելի սրվեն, ուստի անհրաժեշտ է ստեղծել կարգավորող մարմին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա