Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում հերոին է հայտնաբերվել
Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում երկրի ԱԳ գերատեսչության 1928 թ-ի փաստաթղթերի մեջ պայուսակով հերոին է հայտնաբերվել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Տեղեկատվության համաձայն, հերոինով պայուսակը գտնվել է մի թղթապանակում, որի փաստաթղթերը պատկանել են Կահիրեում բրիտանական հյուպատոսությանը և վերաբերել են թմրանյութերի պահպանման վերաբերյալ մի քրեական գործի: Հայտնաբերված թմրանյութի ընդհանուր ծավալը կազմել է մեկ գրամից էլ քիչ զանգված:
Արխիվի տնօրինությունը գտածոյի մասին անմիջապես տեղեկացրել է Լոնդոնի ոստիկանությանը: Իրավապահ մարմիններն առգրավել են պայուսակը, փոխարենը թղթապանակում դնելով հերոինի լցված փաթեթների լուսանկարը:
Ազգային արխիվի ներկայացուցիչ Ձեֆֆ Ջեյմսը լրատվամիջոցներին հայտնել է, թե արխիվի պահոցներում արտառոց իրեր շատ են հայտնաբերվել, սակայն թմրանյութը մեծ անակնկալ է եղել աշխատակիցների համար: