Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանի հակաիրանական գործունեության շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով հրավիրվել է Մեջլիս
«Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Ադրբեջանի հակաիրանական գործունեության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով այսօր հրավիրվել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողով»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ երեկ ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Նադեր Ղազիփուրը, անդրադառնալով Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությանը, նշել է. «Ադրբեջանի Հանրապետությունը մի քանի տարի է, ինչ անկախ երկիր է. Եթե վերանայենք օրենքները, ապա նրա տարածքը կմիանա Իրանին: Ուստի, եթե Ադրբեջանի պատասխանատու պաշտոնյաները շարունակեն իրենց հակաիրանական քաղաքականությունը, ապա Թուրքմենչայի պայմանագրի վերանայման մասին նախագիծը Մեջլիսի ազարիախոս պատգամավորների կողմից կընդգրկվի Մեջլիսի նիստերի օրակարգ»: