Մեկնարկում է ժամանակակից իտալական կինոյի շաբաթը
«Համազգային» պետական թատրոնում այսօր մեկնարկում է ժամանակակից իտալական կինոյի շաբաթը, որի ընթացքում ներկայացվելու են արվեստի մի քանի ուղղություններ՝ ստեղծելով ավելի խորը պատկերացում Իտալիայի կյանքի և արվեստի մասին:
Կինոյի շաբաթվա բացմանը տեղի է ունենալու հայտնի իտալացի երաժիշտ Մարիո Ստեֆանո Պիետրոդարչիի համերգը, ինչպես նաև Վահե Մելքոնյանի «Հյուրընկալ Հռոմ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ իտալացիների առօրյայի պատկերմամբ: Համերգի ընթացքում հնչելու է իտալական հայտնի ֆիլմերի սաունդթրեքներ:
Դիտարկումների ընթացքում (դեկտեմբերի 25-ը ներառյալ) ֆիլմերը ներկայացնելու է կինոքննադատ Սառա Նալբանդյանը: Մուտքն ազատ է:
Միջոցառումն անցկացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ և «Համազգային» թատրոնի հետ համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում