«ԱրմենՏել»-ի Hi-Line-ի գներն իջեցված են
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության Like նոր սակագնային փաթեթների գործարկման մասին: Առաջարկից կարող են օգտվել, ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդները: Hi-Line սակագնային փաթեթի «Like 1024», «Like 2048» և «Like 3072» ամսավճարը կազմում է համապատասխանաբար 4500 դրամ, 6000 դրամ և 8000 դրամ:
«Ամանորյա տոների նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է ինտերնետից օգտվողներին տեղեկացնել մատչելի գնով նոր Hi-Line ծառայության սակագնային փաթեթներին միանալու հնարավորության մասին: Իջեցնելով ամենաճանաչված լարային ինտերնետ ծառայության սակագները, կապի միասնական օպերատորը բարձրացնում է երկրում ինտերնետ-հասանելիության մակարդակը և հերթական անգամ հանդես է գալիս որպես ոլորտի զարգացման նախաձեռնող` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի շրջաններում», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին, ստանալով անվճար ADSL-մոդեմ, առանց առաջին ամսվա բաժանորդավճարի: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը չխզելու ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի չխզման ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանգիրը, կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից կարող են անցնել «Like 3072» փաթեթին:
Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» և «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար: Ակցիայի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում կամ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան