Թ. Մանասերյան. Թուրքիայում հետաքրքրված են Հայաստան-Թուրքիա հարաբերություններով
«Ազգային մոդելի ձևավորումը շատ բարդ ու կարևոր խնդիր է և ժամանակատար ու կարիք ունի բանիմաց մասնագետների: Մենք այդ փորձը վերցրել ենք մեր վրա և կփորձենք եկող տարվա ընթացքում հանրությանը մատուցել Հայաստանի տնտեսության ազգային մրցունակության մոդելի մեր պատկերացումները»,- այսօր անդրադառնալով ՀՀ տնտեսության ազգային մոդելի ձևավորման խնդրին, լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ այսօր իրենք փորձում են նաև ձևավորել տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզ, «որտեղ հստակ պետք է մատնանշվեն, ոչ միայն ինչ նպատակներ են դրվելու, այլև ինչպես կարելի է հասնել դրանց»:
Նա նաև անդրադարձավ գործազրկության մակարդակի ուսումնասիրության խնդրին ու նշեց, որ այդ հարցում կան մի շարք խոչընդոտներ, որոնցից են «ստվերային գործազրկությունն» ու «ստվերային զբաղվածությունը»:
«Ես կասեի, որ Հայաստանում գործազրկությունը 40 տոկոսի դժվար թե հասնի, նաև հաշվի առնելով սեզոնային բնույթ կրող զբաղվածությունը»,- հավելեց տնտեսագետը:
Ասուլիսի ընթացքում Թ. Մանասերյանն անդրադարձավ նաև վերջերս Անկարայում տեղի ունեցած տարածաշրջանային զարգացումներին նվիրված գիտաժողովին, որի մասնակիցն է եղել պրն. Մանասերյանը և հանդես է եկել հրապարակային դասախոսությամբ: Նրա խոսքերով` «Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին և դրանց ազդեցությանը` Հայաստան-Թուրքիա հնարավոր երկխոսության ու հարաբերությունների բարելավման վրա:
Կարո՞ղ եք պատկերացնել այն հետաքրքրությունը, որը Թուրքիայում կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հանդեպ: Բարեբախտաբար, կան առաջադեմ գիտնականներ, որոնք ևս հակված են երկկողմ հարաբերությունները բարելավելուն»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա