Ս. Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ գագաթաժողովը նվիրված է ԱՊՀ կազմավորման 20-րդ հոբելյանին: Այս առթիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից նախօրեին նաև ընդունելություն է մատուցվել:
Գագաթաժողովին մասնակցում են ԱՊՀ անդամ բոլոր երկրների ղեկավարները. Սերժ Սարգսյան(Հայաստան), Իլհամ Ալիև (Ադրբեջան), Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուս), Նուսուլթան Նազարբաև (Ղազախստան), Ալմազբեկ Աթամբաև (Ղրղզստան), Մարիան Լուպու (Մոլդովա), Դմիտրի Մեդվեդև (Ռուսաստան), Էմոմալի Ռահմոն (Տաջիկստան), Իսլամ Քարիմով (Ուզբեկստան), Վիկտոր Յանուկովիչ (Ուկրաինա): Մոսկվա չի այցելել միայն Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը. Թուրքմենստանը մոսկովյան գագաթաժողովում ներկայացրել է փոխվարչապետ Նազարկուլի Շագուլիևը:
Հստակ օրակարգի բացակայության ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ կապված ԱՊՀ դիտորդական առաքելությունների գործունեության, ինչպես նաև ԱՊՀ տարածքում տնտեսական համագործակցության հետ: Բացի այդ, երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում է եղել մարդկանց կյանքում ու բարեկեցության հարցում ԱՊՀ կիրառական նշանակությունը մեծացնելու հարցը:
Գագաթաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ գործադիր կոմիտեի ՝ կապի և տեղեկատվության ոլորտը որպես 2012թ. ընթացքում ԱՊՀ շրջանակներում համագործակցության առանցքային թեմա ընտրելու մասին առաջարկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան