Մանչինի. «Ուզում ենք, որ Տևեսը վերադառնա Արգենտինայից և ֆուտբոլ խաղա»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ ակումբը վարձավճարով բաց չի թողնի Կառլոս Տևեսին:
«Հույս ունեմ, որ ընդունելի որոշում կկայացնենք ինչպես մեզ, այնպես էլ Տևեսի համար,- հայտարարել է Մանչինին «Guardian»-ին տված հարցազրույցում:- Մենք ուզում ենք, որ նա վերադառնա Արգենտինայից և ֆուտբոլ խաղա, բայց թույլ չենք տա, որ հեռանա վարձավճարով: «Մանչեսթեր Սիթին» հսկայական գումարներով ֆուտբոլիստների է գնում, ինչու պետք է նրանց բաց թողնենք կոպեկներով»:
Նշենք, որ Տևեսի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն ու «Միլանը», սակայն իտալացիներն արդեն հայտարարել են, որ գումարներ չունեն` գնելու ֆուտբոլիստի տրանսֆերը, իսկ ֆրանսիական ակումբը նշել է, որ չի պատրաստվում մրցակցել «Միլանի» հետ:
Սպասվում է, որ «Սիթիի» և «Միլանի» ներկայացուցիչները բանակցությունների սեղանի շուրջ կնստեն դեկտեմբերի 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան