«Կինոաշխարհ»` ամեն ինչ կինոյի մասին
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հրատարակվել է «Կինոաշխարհ» կինոյի մասնագիտացված նոր պարբերական, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր:
Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքով, ամսագրի նպատակն է նպասել համաշխարհային կինոյի, արդի հայ կինոյի քաղաքականության, կինոարտադրության և տարածման հաստատությունների գործունեության մասին գիտելիքների տարածմանն ու կինոարտադրության զարգացմանը: Թերթն իր առջև խնդիր է դրել հանրությանը համապարփակ տեղեկություն մատուցել թե հայկական, թե արտերկրի կինոյի անցյալի ու ներկայում տեղի ունեցող գործընթացների մասին, լիարժեք պատկերացում տալ արդի կինոյի հիմնախնդիրների, ավանդույթների, ձեռքբերումների, առկա խոչընդոտների և համաշխարհային կինոյում հայկական կինոյի տեղի ու դերի հեռանկարների մասին:
Ամսագրի խմբագիր Անահիտ Հարությունյանն ասաց, որ անցած քսան տարվա ընթացքում հայ հասարակությունը զրկվել էր արդի հայ կինոարտադրության մասին լիարժեք պատկերացում ունենալու հնարավորությունից ու հիմա փորձ են անում վերականգնել, լրացնել այդ բացը: Ըստ նրա, պարբերականը ընթացիք տեղեկատվություն է տրամադրելու, փորձ է`միջավայր ստեղծել բոլոր նրանց համար, ովքեր կապված են կինոյի հետ, հավասարապես պետքական լինի և կինոգործիչների, և ընթերցողի համար: «Ուզում ենք, որ լինի նաև ճանաչողական թերթ»,- ընդգծեց թերթի խմբագիրը:
Նա նաև նշեց, որ այն կապ կստեղծի աշխարհում գործող հայազգի կինոգործիչների ու այստեղի կինոգործներին միջև:
Ամսաթերթը լույս կտեսնի1000 օրինակով, բայց դեռևս չի հայտնվի վաճառքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները