Ազգային կինոկենտրոնը տարին ամփոփում է լավ արդյունքներով
Հայաստանի ազգային կինոկենտրոնը տարին ավարտում է լավ արդյունքներով: Այս մասին ասուլիսում ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Հիմնական գործունեությունը, որ ծավալում ենք կինոաշխարհում, արդյունքների են հասնում` համագործակցություն, կինոփառատոներին, կինոշուկաներին մասնակցություն, ինչը հնարավորություն տվեց մեր կինոգործիչներին շփվել համաշխարհային կինոաշխարհի նշանավոր դեմքերի հետ»,- ասաց նա:
Կինոկենտրոնի տնօրենի խոսքով, աշխարհի տարբեր կատալոգներում Հայաստանն արդեն նշվում է որպես կինոարտադրող երկիր: Գ. Գևորգյանն ասաց, որ այս տարվա ընթացքում ավարտել են վեց ֆիլմ: Նախորդ տարի նախատեսված է ավարտել յոթ ֆիլմ: «Քանակային իմաստով բոլորից շատ ենք ֆիլմ նկարահանում նախկին ԽՍՀՄ երկրների շարքում` չհաշված Ռուսաստանը»,- ընդգծեց բանախոսը:
Տարվա ընթացքում Կինոկենտրոնն իրականացրել է մի շարք կինոծրագրեր, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել համատեղ արտադրությամբ նկարահանվող ֆիլմերին, կազմակերպել է կինոյի երաշխավորների հոբելյաններ, մասնակցել է մեկ տասնյակից ավելի միջազգային կինոփառատոների` արժանանալով մրցանակների, մասնակցել է Կաննի կինաշուկային և վերադարձել շոշափելի արդյունքներով: Կինոկենտրոնը սկսել է նաև Ազգային կինոյի մրցանակաբաշխության աշխատանքները, որը տեղի է ունենալու մարտի 15-20-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները