Մեքսիկայի սենատում «ցեղասպանություն» եզրույթ չի հնչել
Ադրբեջանցի դիվանագետների «հաջողության» վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածվածը ապատեղեկատվություն է:
Նշենք, որ ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Մեքսիկայի Սենատը իբրև թե ընդունել է որոշում՝ «Խոջալուի ողբերգությունը ճանաչել որպես ցեղասպանություն», ինչը հաստավել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից:
Ի պատասխան Panorama.am-ի հարցմանը, Մեքսիկայի Սենատից հայտնեցին, որ որևիցե բանաձև չի ընդունվել, ընդհամենը նոյեմբերի 4-ին Սենատի լիագումար նիստում ընթերցվել է հանձնաժողովներից մեկի կողմից պատրաստված կարծիքի եզրափակիչ երկու պարբերությունները, որոնցից առաջինը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները, աջակցություն ցուցաբերել Մինսկի խմբի աշխատանքներին:
Եզրափակիչ երկրորդ պարբերությունում հիշատակվում են Խոջալուի իրադարձությունները՝ դրանք որակելով որպես ջարդեր (massacres):
Ցեղասպանություն բառ այդ փաստաթղթում ընդհանրապես չի հիշատակվում: