Կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանի նախագահին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրեսի իրավական հանձնաժողովի համանախագահներ Թոմ Լանթոսն ու Ջեյմս Մաքգովերնը նամակ են ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում վերջիններս կոչ են արել բանտերից ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին, առաջին հերթին՝ Ֆարհադ և Ռաֆիկ Ալիևներ եղբայրներին:
Նամակում նրանք նշել են. «Մենք մտահոգված ենք, որ Ադրբեջանը չի կարողանում ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին լուծել քաղբանտարկյալների հարցը»։
Աղբյուրը նշում է, որ Կոնգրեսականները լուրջ մտահոգություն են արտահայտել այն բանի կապակցությամբ, որ Ֆարհադ և Ռաֆիկ Ալիևներ եղբայրներ գտնվում են բանտարկության մեջ և խնդրում են անհապաղ ազատ արձակել նրանց:
Կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանի կառավարության, հետևել իր միջազգային պարտավորությունները և առաջին հերթին մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներին։