Միայն թե ցանկություն լինի
«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Երբ բերում ես Վրաստանի օրինակը` որպես մի շարք ոլորտներում դրական փոփոխությունների հնարավորություն, իշխանավորները սովորաբար առարկում են. «Դե, Արեւմուտքը նրանց փող է տալիս, իսկ մեզ չի տալիս»։ Դա ճշմարտության կեսն է։ Արեւմուտքը ցանկանում է, որ հետխորհրդային բոլոր երկրները լինեն կայուն եւ կանխատեսելի՝ հենց դրան է ուղղված ԵՄ-ի արեւելյան գործընկերության ծրագիրը։ Նրանք, ովքեր ասում են, թե Եվրոպան չի ուզում, որ մենք տնտեսապես զարգանանք, որպեսզի զարգացած երկրներին մրցակցություն չկազմենք, այդ մարդիկ տառապում են ոչնչով չհիմնավորված մեծամտությամբ. մրցելու կամ գոնե համեմատվելու համար մենք, մեղմ ասած, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ո՞ր համակարգերն են ապահովում վերոհիշյալ կայունությունը։ Իհարե, նախեւառաջ մաքսային, հարկային, ոստիկանական, մի խոսբով` իրավապահ։ Եթե Արեւմուտքը տեսնում է, որ տվյալ երկրի իշխանությունը իսկապես անկեղծորեն ցանկանում է բարեփոխել այդ համակարգերը (իսկ այդ անկեղծությունը գնահատող փորձագետներն ամենեւին էլ հիմար չեն), եւ եթե տեսնում է նաեւ, որ այդ երկրում կան բավականաչափ գրագետ իշխանավորներ, որոնք պատրաստ են կազմել եւ իրականացնել այդ բարեփոխումների ծրագիրը, ապա, վստահ եմ՝ դրա համար գումարներ գտնելը տեխնիկական խնդիր է»։