Պատրաստ են շտեմարանների 2-րդ մասերը
Արդեն պատրաստ են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանների 2րդ մասերը: Այս մասին հայտնեցին ԳԹԿ-ից, նաև ավելացնելով, որ վաղը դրանք կներկայացնի ԳԹԿ տնօրենը: Կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն ասաց, որ շտեմարանների 2-րդ մասերը կլինեն վաճառքում երկուշաբթի օրվանից: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայինը 2000 դրամ է, իսկ մաթեմատիկայինը` 2200 դրամ:
Հիշեցնենք, որ օրերս վաճառքի են հանվել նույն առարկանների շտեմարանների 1-ին մասերը: Այս տարի հենց այս երկու առարկաներն են, որ ունենալու են շտեմարաններ:
«Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների շտեմարանի 1-ին մասի գինը սահմանվել է 2000 դրամ, իսկ մաթեմատիկայինը` 2200 դրամ: Շտեմարանները հրատարակվել են 5 000 օրինակով, դրանց իրացմամբ զբաղվելու են կազմակերպություններ, որոնք կենտրոնի հետ պայմանագրեր ունեն:
ԳԹԿ-ից հայտնել էին, որ շտեմարաններում ընդգրկված է 5-6 հազար առաջադրանք, տարեցտարի թիվը ավելանալու է` նպատակ ունենալով կանխել դիմորդների կողմից անգիր անելու երևույթը:
Նախորդող հրապարակում`
«Մաթեմատիկա», «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների շտեմարանների 1-ին մասերը վաճառքում են
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին