Փորձագետ. Ադրբեջանցիները կարողանում են մեր օգտատերերի «Facebook»-յան էջերը կոտրել ու փակել
«Ադրբեջանը հաճախակի է կոպտորեն խախտում սոցցանցերի, մասնավորապես` «Facebook»-ի օգտագործման կանոնները` հանդես գալով կեղծ կամ այլատյաց տեղեկատվությամբ», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Նկատելով, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Անդրկովկասի երեք պետություններն են ավելի շատ օգտագործում «Facebook»-ը, բանախոսը նշեց, որ ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանն ունի ավելի շատ ռեսուրսներ և օգտագործում է ցանցը` իր քաղաքական նկատառումներից ելնելով:
«Հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարը տեղափոխվել է նաև «Facebook»: Հայ օգտատերերը ակտիվ են, սակայն ադրբեջանցիներն իրենց քանակով ինչ-ինչ ձևով կարողանում են պրոֆիլներ կոտրել կամ էջեր փակել», - ասաց նա` մտահոգություն հայտնելով, որ սոցցանցի ղեկավարությունը շատ հաճախ չի արձագանքում հայկական օգտատերերի բողոքներին և չի փակում այլատյացությունը պարունակող ադրբեջանական էջերը:
Ըստ փորձագետի, սոցցանցերում տեղեկատվական պայքարը զուգորդվում է լրատվամիջոցների դաշտում ընթացողի հետ: Կարեն Վրթանեսյանը հայտնեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հայկական լրատվամիջոցներում կրկին սկսել են հայտնվել են նյութեր ադրբեջանական ԶԼՄ-ներից, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված է նորաթուխ լրագրողների դեռ ցածր պրոֆեսիոնալիզմով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին