Ռեկտոր. Այսպես շարունակվելու դեպքում` վերածվելու ենք աբորիգենների ցեղի
«Կրթության ոլորտում հարկավոր է հատուկ ռազմավարություն: Եթե հենց հիմա սա չանենք, վաղը խոսել Հայաստանի, դեմոկրատական երկրի, աշխարհի մարտահրավերներին համահունչ քայլելու մասին, ծիծաղելի է: Այսպես շարունակվելու դեպքում, վերածվելու ենք աբորիգենների ցեղի»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Ըստ նրա, հայ ազգը ինտելեկտուալ ազգ է, ու կարող է իր ինտելեկտի շնորհիվ արտադրանք ստեղծել ու վաճառել աշխարհին, քանի որ «աշխարհում ամենաթանկը ինտելեկտն է գնահատվում»:
«Ամենակարևորը քաղաքացի կրթելն է, ինչը մեզ մոտ բացակայում է: Բայց մեղավորը կրթողներս ենք: Հեշտ է ասել պոռնո, ցինիկ սերունդ է մեծանում, դա ընդամենը արդարացումներ են, բեռը վրաներիս գցում ենք դրանով»,- ասաց արվեստագետը:
Նրա խոսքով, այսօր պետք է գիտակցաբար ավելի քիչ փող հատկացնել այլ ոլորտների, ու ուղղել դեպի կրթության ոլորտ: «Խոսում ենք համաշխարհային արժեքից, բայց այդ արժեքներից ամենամակերեսային բանն ենք վերցնում»,- ասաց Արմեն Մազմանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին