Հավանության արժանացավ «ՀՀ զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2012 թ. ծրագիրը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «ՀՀ զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2012 թ. ծրագիրը: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, դրանք բյուջետային ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներ են, որոնք իրականացվելու են պետության և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում: Ըստ նրա` կկազմակերպվեն ցուցահանդեսներ, ինչպես նաև կանցկացվեն մի շարք միջոցառումներ, նաև կստեղծվեն համապատասխան տեղեկատվական կենտրոններ:
Նշեց նաև, որ բոլոր միջոցառումներն իրականացվելու են էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի աջակցությամբ: «Սակայն այս բոլոր ծախսերը կիրականացնենք այն պայմանով, երբ ունենանք համապատասխան համաֆինանսավորում մասնավոր հատվածի կողմից»,- ասաց նախարարը:
Նշենք, որ 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային այցելությունների թիվը նվազել էր 4%-ով: Վերջին տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային այցելությունների թիվը կազմել է 551,635` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 487,902` աճելով 13.1%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա