Երևանի հատուկ դպրոցների սաներին այցելել են սիրված հերոսներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` քաղաքապետարանի ենթակայության մտավոր թերզարգացում ունեցող թթ. 2, 6 և խոսքի խանգարումներ ունեցող թիվ 8 հատուկ դպրոցներում սովորող աշակերտներին քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից մատուցվել են ամանորյա անկնկալ նվերներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ամանորին ընդառաջ դպրոցին մարզական պարագաներ և համազգեստներ են հանձնվել: Երեխաների համար էլ, քաղցրավենիքի հյուրասիրությունից զատ, սիրված հերոսների հետ պարելու, երգելու և լուսանկարահանվելու հնարավորություն է ընձեռվել:
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ չնայած այցերը հատուկ դպրոցներ պարբերական բնութ են կրում, սակայն այս հաստատություններում սովորող ավելի քան 260 երեխայի համար ամանորից առաջ նման միջոցառում կազմակերպվել է առաջին անգամ:
Շնորհակալություն հայտնելով ջերմության և նվերների համար` երեխաներից ոմանք անկեղծացել են ու ասել, որ նախքան Ձմեռ պապիկին նամակ գրելը ` իրենց խնդրելիք նվերներն արդեն ստացան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին