«Քրիստոնեական բարոյագիտություն» առարկան հնարավոր է դպրոցներում դառնա պարտադիր
Հայ Առաքելական եկեղեցին Կրթության և գիտության նախարարության կարևորագույն գործընկերներից մեկն է և անցնող տարում փորձ է արվել ընդլայնել եկեղեցու պատմության դասավանդումը հանրապետության կրթօջախներում: Այս մասին տարեվերջյան իր ասուլիսում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Քրիստոնեական բարոյագիտություն» առարկան պիլոտային է, դասավանդումն իրականացվում է տարրական դպրոցում, սկսել է դասավանդվել միայն սեպտեմբերից, այնպես որ նախարարը դժվարացավ խոսել արդյունքներից` քիչ ժամանակ է անցել.
«Արդյունքները կամփոփվեն ուսումնական տարվա ավատրին , բայց նշեմ, որ ընթացքից ես գոհ եմ, նախարարությունը մշտական կապի մեջ է քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ու նաև Վեհափառի հետ»,- նշեց նա ու ավելացրեց, որ եթե պիլոային այս ծրագիրն արդյունքներով հաջողվի, ապա այն հավակնություն ունի դառնալու պարտադիր դասավանդման առարկա տարրական դպրոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին