Ա.Աշոտյան. «Ակտիվ աշխատանքի ու ձեռքբերումների տարի էր»
«Ընդհանուր առմամբ, տարին ակտիվ աշխատանքի, ձեռքբերումների ու հին խնդիրների լուծման տարի էր»,-տարեվերջյան ասուլիսում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Թվերի տեսքով տարին հետևյալն է. 125 համայնքներում ստեղծվել են նախակրթարաններ և այդպիսով` շուրջ 1700 երեխա հնարավորություն ստացավ հաճախել այդ կրթարաններ: Շուրջ 8 հազար ուսուցիչներ անցան վերապատրաստում, ակտվի ընթանում է դպրոցաշինությունը և, մասնավորապես, 9 ավագ դպրոցների վերակառուցման մեծ գումարներ են հատկացվել: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում օտարազգի ուսանողներն ավելացել են 520-ով, ընդ որում այս թվի մեջ ներառված չեն Ռուսաստանի ու Վրաստանի ուսանողներ: Տարին բուռն տարի էր նաև դպրոցի տնօրենների հավաստագիր ստանալու առումով, որն անցնող տարում, ըստ նախարարի, ամենահաջող բարեփոխումն է:
«Այս տարի դպրոցներում համակարգչայնացման բուռն տարի էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի շարք դպրոցներ համակարգիչներով համալրվեցին»,- նշեց Ա.Աշոտյանը:
Ամփոփելով շախմատի դասավանդման ներդրման առաջին կիսամյակը, նախարարը նշեց, որ այս նորամուծությունը հաջողվել է և շարունակվելու է համագործակցությունը Շախմատի ֆեդերացիայի հետ:
Ինչ վերաբերում է ներառական կրթությանը, ապա անցնող տարում ևս 15 դպրոց հնարավորություն ստացավ համարվել ներառական կրթությամբ և այդպիսով` հանրապետությունում այս պահի դրությամբ նմանատիպ 81 դպրոց կա: Ա.Աշոտյանը հատուկ շեշտեց, որ այդ դպրոցներում ուժեղացվել է վերահսկողությունը:
«2011թ-ին կառավարությունն ընդունեց մի շարք կարևոր փաստաթղթեր բարձրագույն կրթության վերաբերյալ և, մասնավորապես, ֆինանսավորման նոր ռազմավարություն: Նաև ընդունվել է որակավորումների ազգային հայեցակարգը , որը չափազանց կարևոր է ու պետք է հենասյունը դառնա հայաստանյան բարձրագույն ու մասնագիտական համակարգը դրսում ճանաչելի դարձնելու համար»,- անդրադառնալով բարձրագույն կրթությանը թվարկեց ԿԳ նախարարը:
Ինչ վերաբերում է 2012թ-ի ծրագրերին, ապա Ա.Աշոտյանն ընդգծեց, որ դրանց մասին խոսելու է արդեն հունվարին, այնպես որ այսօրվա ասուլիսը իրապես ամփոփիչ տրամաբանության մեջ մնաց:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին