Ադրբեջան. ինքնաթիռն ընկել է լիճը
Ադրբեջանի Աբշերոնյան շրջանի Մասազիր գյուղի մոտակայքում գտվող լիճ ինքնաթիռ է ընկել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը` հղում անելով շրջանային ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության վրա:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել այսօր: Ինքնաթիռում գտնվող 2 անձինք ողջ են մնացել:
Հաղորդագրության համաձայն, «Cessna» մակնիշի ինքնաթիռում` Զաբրատ օդանավակայան թռչելու պահին ի հայտ են եկել անսարքություններ, և քանի որ շրջակայքում միայն բնակելի շենքեր էին, ողբերգություննից խուսափելու համար անձակազմը վայրէջք է կատարել լճի վրա:
Նշենք, որ այս տարվա ընթացքում սա Ադրբեջանում միակ դեպքը չէ: Այս տարվա փետրվարին Ադրբեջանի Կյուրդամիրյան շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ վայր էր ընկել Ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող Су-25 ինքնաթիռը: