ԿԳ նախարար. «Կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքները դեռ գոհացուցիչ չեն»
Ինչ բացթողումներ է արձանագրել Կրթության և գիտության նախարարությունն անցնող տարում: Նախ, նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ տարին եղել է հին խնդիրների լուծման տարի, բայց դեռևս վերջնականապես լուծված չեն կոռուպցիոն ռիսկերի լուծման այն նպատակները, որ նախարարությունն իր առջև դրել է.«Իհարկե արդյունքներ կան, բայց դրանք դեռ գոհացուցիչ չեն ոչ մեր, ոչ էլ հասարակության համար»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը:
Դեռ խնդիրներ կան կրթության մատչելիության, կրթարանների գույքային ու տեխնիկական ապահովման մասով, ջեռուցման խնդիրն էլ վերջնական լուծում չի ստացել: Կոնկրետ վերջին հարցի կապակցությամբ Ա.Աշոտյանն ընդգծեց, որ վերջին շրջանում շատ են ահազանգերը ծնողներից, որ դպրոցների ոչ բավարար ջեռուցումը հարուցում է դրամահավաք, և այդ նպատակով նախարարությունը հավելյալ գումարներ է փոխանցել որոշ հաստատություններում խնդիրը լուծելու համար.«Այդ հատկացումները նախարարության գործունեության արդյունքում խնայված միջոցներից են, և որոշակի գումար կուղղվի նաև չվճարված աշխատավարձերի վճարմանը»,- տեղեկացրեց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին