ԳԹԿ տնօրենը չգիտի` ընտրություննե՞րը կնախընտրի, թե՞ քննությունները
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, ով այսօր ամփոփեց անցնող տարում իր ղեկավարած կենտրոնի գործունեությունը, չի երաշխավորում, որ առաջիկա քննություններից դժգոհություններ չեն լինի:
Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, Խաչատրյանն ասաց. «Եկեք առաջ չանցնենք, գուցե ընթացքում փոփոխություններ լինեն»: Կենտրոնի ներկայիս ղեկավարն այնուհետ մանրամասնեց, որ մինչև քննությունները շատ բան կարող է փոխվել` ընդհուպ, որ ինքը այլևս չլինի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն:
«Ինքս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ եմ, և գուցե …չգիտեմ, այս երկու բեռը միասին կարող եմ տանել, թե չէ: Գուցե մի բանից հրաժարվեմ: Գնամ էդ գործը շարունակեմ: Եկեք առաջ չանցնենք»,-հորդորեց Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին