Ռաֆայել վան դեր Վաարտը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել
«Տոտենհեմի» հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը, ով ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ, շարքից դուրս է եկել 10 օրով և ստիպված կլինի բաց թողնել Պրեմիեր լիգայի 3 խաղ:
«Ռաֆայելը ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ունի, ուստի նրան ինչ-որ ժամանակ պետք է խնայենք,- «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի «Նորվիչի» ու «Սուոնսիի» հետ հանդիպումները: Սակայն վստահ եմ, որ երբ վերադառնա խաղադաշտ, նրա կատարմամբ հիանալի ֆուտբոլ կտեսնենք»:
Ավելացնենք, որ, բացի նշված հանդիպումներից, Ռաֆայել վան դեր Վաարտը չի կարողանա մասնակցել նաև «Վեստ Բրոմվիչի» հետ 20-րդ տուրի խաղին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են