Հայտնի օրինագիծը Ն. Սարկոզիի այցի տրամաբանական շարունակությունն է
Հայաստանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը «Երկիրի» թղթակցի հետ զրույցում թեեւ խուսափել է քաղաքական գնահատական տալ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, սակայն շտապել է նշել, որ օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած այցի տրամաբանական շարունակությունն է: Թե որքանով կլարվեն ֆրանս-թուրքական հարաբերությունները, ֆրանսիացի գործիչը կանխագուշակել չի ցանկացել: «Ապագան ցույց կտա»,- նշել է նա եւ հիշեցրել, որ օրինագիծը դեռ պետք է հաստատվի Սենատում: