Քաղաքական 11:00 24/12/2011

2011 թվական. Գնահատում են ռազմական փորձագետները. Արծրուն Հովհաննիսյան

Բանակում տեղի ունեցած բոլոր պատահարների և զոհերի քանակը տարվա ընթացքում նվազել է 20-30 տոկոսով:

Panorama.am-ը անցնող «քաղաքական տարվա» կարևորագույն իրադարձությունների փնտրտուք է սկսել: 2011-ն այս անգամ ամփոփում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

-Ինչպիսի՞ն էր Ձեր գնահատմամբ անցնող տարին:
-2011թ. շատ կարևոր ձեռքբերումների տարի էր, չնայած դեռևս առկա բազում խնդիրներին:
Նախ և առաջ կուզենայի առանձնացնել այն հանգամանքը, որ մենք այս տարի նշեցինք ՀՀ-ն անկախության 20 ամյակը: Այն շատ առումներով ստուգատեսային տարի էր, ինչպես պետության, այնպես էլ ԶՈւ-երի համար:
Տարին կարևոր էր այն առումով, որ հակառակորդը շնորհիվ հայկական կողմի իրականացված բազում միջոցառումների հասկացավ, որ բանակցային գործընթացում մարտական գործողությունների վերսկսման շանտաժով ոչնչի չի կարող հասնել:

-Իսկ որտեղի՞ց են գալիս այդ ենթադրությունները:
-Այս մարտավարության փոփոխությունը հստակորեն երևաց Կազանյան հանդիպումից առաջ և հետո իրականացրած գործողությունների տարբերությամբ: Հայկական կողմի կանխարգելիչ-պատժիչ գործողությունների իրականացումը մեծ նշանակություն ունեցավ: Նախ` հակառակորդը դրանով իրականում զսպվում է, հետո այս իրողությունը կարևոր է նաև մեզ համար: Մեր ինքնագիտակցության և հոգեբանության մեջ կամաց-կամաց ամրապնդվում է իրադրության թելադրողի դերը: Մենք միայն պատասխանողից վերածվում ենք նախաձեռնողի, առաջին քայլը կատարողի և կոտրվում է այն միֆը, թե իբր ակտիվորեն սպառազինվող Ադրբեջանն է թելադրում իրավիճակը Արցախի պետական սահմանի վրա: Այս առումով իհարկե դեռ շատ անելիք կա, սակայն կարևոր առաջին քայլերը արված են:

-Պարոն Հովհաննիսյան, իրականում ի՞նչ էր իրենից ներկայացնում սեպտեմբերի 21-ին անցկացված զորահանդեսը:
-Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած զորահանդեսը չնայած նրան, որ լիարժեք չէր կարող արտահայտել բանակի մարտունակության վիճակը, սակայն ապացուցեց, որ մի քանի տարի շարունակ մոտ 10 մլրդ դոլար սպառազինության վրա ծախսած Ադրբեջանը, հարձակողական սպառազինությունների ոլորտում, ոչ մի առավելություն չունի հայկական կողմի նկատմամբ: Ինչը, բացի Ադրբեջանի համար սառը ցնցուղից նաև կարևոր հոգեբանական դեր խաղաց: Այս առումով հետաքրքիր է նաև բոլորովին վերջերս ՊԲ հրամանատաի հայտարարությունը, որ բանակը ձեռք է բերում նաև նոր սպառազինություն, մասնավորապես հրետանային համակարգեր: Դրանք ինչպես գիտենք, մեծապես ավելացնում են նաև մեր հարձակողական պոտենցիալը:
Հայկական կողմը ապացուցեց որ կարող է անգամ նվազագույն միջոցների ռացիոնալ օգտագործմամբ տալ անհրաժեշտ պատասխան և ունենալ հզոր պոտենցիալ:
Զորահանդեսը ցուցադրեց, որ ՀՀ-ը չունենալով մեծ միջոցներ և գտնվելով փաստացի թուրքական շրջափակման մեջ կարողանում է և հաջողությամբ զարգացնում է ռազմարդյունաբերությունը: Ընդ որում կատարվում են այնպիսի գործեր որոնք իրականացվում են հիմնականում մեծ ռազմարդյունաբերություն ունեցող երկրներում:

-Կմանրամասնեի՞ք:
-Մասնավորապես ՀՕՊ, հրետանային և հետախուզական համակարգերի կատարելագործում, անօդաչու թռչող սարքերի ստեղծում և այլն: Զորահանդեսը ապացուցեց նաև, որ բանակը մեր հասարակության ամենասիրելի զավակն է:
Բանակում տարվա ընթացքում տեղի ունեցան լուրջ բարեփոխումներ, որոնք շարունակական բնույթ են կրում:
Մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված քայլերը ևս ակնհայտ են, հատկապես ցայտուն են սեպտեմբեր ամսին տեղի ունեցած ՀՕՊ զորավարժությունները և ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցումը: Մարտունակության բարձրացման ցուցանիշները երևացին նաև տարբեր զորավարժությունների ժամանակ: Իսկ լավագույն ցուցանիշն այն է որ բոլոր միջոցներով և բոլոր ճակատներում պատերազմ վարող հակառակորդը այս տարի ևս չհամարձակվեց վերսկսել ակտիվ մարտական գործողություններ: Բանակը դրանով է կատարում իր հիմնական դերը:
Ընդհանուր բարեփոխումների առումով պետք է նշել, որ կարգապահության բարձրացման և անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները տվել են իրենց որոշակի արդյունքը: Բանակում տեղի ունեցած բոլոր պատահարները և զոհերի քանակը տարվա ընթացքում նվազել է 20-30 տոկոսով: Սա բավականին լավ ցուցանիշ է, մշտական մարտական առաջադրանքներ կատարող բանակների համար սա ընդունելի ցուցանիշ է:
Սակայն, իհարկե բոլորիս համար էլ այդ արդյունքները դեռ բավարար չեն, քանի որ յուրաքանչյուր կյանքի ավարտ մեծ ողբերգություն է: Հենց այս առումով, մեր ընկալումներում ոչ մի զոհի հետ հաշվի չնստելու գիտակցության ամրապնդումը շատ կարևոր բան է:
Այլ բարեփոխումների առումով շատ կարևոր է բանակի մասին տեղեկատվության թափանցիկության բարձրացումը և հասարակության կողմից էլ այդ թափանցիկության սահմանների հստակեցմամբ: Այս տարի բանակում տեղի ունեցած բոլոր դեպքերը միանգամից հասու է դարձել հասարակությանը և դրանք լայն քննարկման են ենթարկվել:
Տարին շատ կարևոր էր նաև տեղեկատվական պատերազմի մարտահրավերների մեր ընկալումների առումով: Մեր հասարակությունը ավելի զգույշ է դառնում արտահայտությունների մեջ, քարտեզների ներկայացման մեջ և այլն: Մենք օրեցօր ավելի լավ ընկալելով այդ պատերազմի մարտահրավերները ավելի լավ ենք պատասխանում դրանց, երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնում որոնց պատասխանելը անհնար է կամ կրում է ոչ լիարժեք բնույթ:
Տարվա ամփոփումից կարճ ժամանակ անց մենք կնշենք բանակի 20-ամյակը և կնշենք այն ուղենիշները որոնց ուղղությամբ այսօր մեր քայլերը օրեցօր ավելի ազդեցիկ են դառնում: Հայոց բանակը այս տարի ևս ապացուցեց որ պետական ամենակայուն կառույցն է և իր հիմնական խնդիրը կատարում է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}