Ջորջ Մայքլը համերգ կնվիրի իր կյանքը փրկած բժիշկներին
Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը, ով կարողացել է հաղթահարել սուր թոքաբորբը, խոստացել է լրացուցիչ համերգ տալ Վիեննայի կլինիկայի բժիշկների համար, որոնք բուժել են իրեն: Երգիչը լրագրողներին ասել է, որ սա իր կյանքի ամենաահավոր ամիսն էր և որ իր բախտը բերել է: Մայքլի Վիեննայի համերգը հետաձգվել էր սկսվելուց երկու ժամ առաջ, ինչից հետո նա ստիպված էր չեղյալ համարել բոլոր համերգները մինչև տարեվերջ:
«Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր երկրպագուներից: Ես խոստանում եմ, որ ելույթ կունենամ յուրաքանչյուրի առջև, ով տոմս է գնել: Եվ ես ուզում ևս մեկ լրացուցիչ համերգ տալ վիեննացի բժիշկների համար»,-ասել է Ջորջ Մայքլը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները