Голос Армении. «Իշխանության վճռական քայլերի դեպքում սայլը տեղից կշարժվի»
Ամփոփելով անցնող տարին` «Голос Армении»-ն գրում է, որ ՀՀ ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ վերլուծաբանների և փորձագետների գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կկարողանան պայմանավորվել քաղաքական խաղի կանոնների շուրջ, թե` ոչ: Թերթը նշում է, որ լավատեսների կարծիքով` կոալիցիայի կուսակցություններին կհաջողվի խուսափել հակասություններից, իսկ հոռետեսների կարծիքով` նախընտրական պայքարը առանց միջադեպերի և բախումների չի ընթանա:
Հոռետեսների կարծիքով` իշխանությունը շեշտակի փոփոխությունների պատրաստ չէ, այնինչ` լավատեսորեն տրամադրված փորձագետները կարծում են, որ իշխանության վճռականության դեպքում գործը մեռյալ կետից կշարժվի: Ըստ թերթի` եկող տարվա առաջին ամիսները պետք է ցույց տան իրավիճակի լավացման ուղղությամբ որոշակի և վճռական քայլեր անելու իշխանության պատրաստակամությունը` նշելով, որ միայն կադրային տեղափոխություններով ընտրազանգվածի վստահությունը գրավելն անհնար է: