Իրանի ռազմածովային ուժերը Հորմոզի նեղուցում լայնածավալ զորավարժություն են անցկացնում
Իրանի ռազմածովային ուժերը Հորմոզի նեղուցում «Վելայաթ 90» խորագիրը կրող լայնածավալ զորավարժություն են անցկացնում:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին տեղեկացրել է, որ 10 օր տևողությամբ զորավարժությանը կմասնակցեն «Ղադիր» և «Թարեղ» տեսակի սուզանավեր, հրթիռանետ, պաշտպանողական և տեղեկատվական գործունեություն իրականացնող նավեր, ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ և բազմաթիվ այլ զինատեսակներ:
Նշենք, որ Հորմուզի նեղուցը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Իրանի համար և այդ առթիվ իրանցի բարձրաստիճան զինվորականները բազմիցս հայտարարել են, եթե Իրանի նկատմամբ որևէ սպառնալիք լինի, ապա Իրանը պատրաստ է փակել Հորմոզի նեղուցը, որտեղով, որ անցնում է համաշխարհային նավթամթերքի 40 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար