Լոնդոնում կցուցադրեն լեդի Դիանայի զգեստները
Լոնդոնի Քենսինգթոնյան պալատում կցուցադրվի լեդի Դիանայի հագուստների հավաքածուն: Այսպիսով, կնշանավորվի արքայադստեր նախկին նստավայրի վերանորոգումը, որն արժեցել է 12 միլիոն ֆունտ: «Դիանա» անվանումով ցուցահանդեսը կբացվի մարտի 26-ին և կշարունակվի մինչև սեպտեմբեր: Ներկայացվելու են Դիանայի ամենահայտնի զգեստները, այդ թվում այն սև զգեստը, որով նա առաջին անգամ հայտնվել է հասարակության առաջ 1981 թվականին: Ցուցահանդեսը նաև ներառելու է նախորդ տարի աճուրդում 192 հազար ֆունտ ստեռլինգով վաճառված զգեստը, որը մինչ այդ երբեք չի ցուցադրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները