Հովիկ Աբրահամյանի թիմը հեռանում է ԱԺ-ից
«Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ նախագահի օգնական Գեորգի Մուրադյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նվարդ Վարդանյանը և Նարե Դանիելյանը աշխատանքից հեռանալու դիմումներ են ներկայացրել:
Թերթը հիշեցնում է, որ վերջերս աշխատանքից ազատվել էին նաև ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը և ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը:
Իսկ ըստ «168 ժամի»` Արփինե Հովհաննիսյանը հրաժարականի դումումը գրել է այն բանից, հետո, երբ նրան են ներկայացրել իրեն առնչվող գործերում առկա իրավաբանական խախտումները: