Չորս օրում Թուրքիայում ձերբակալել են 36 լրագրողի
Արդեն չորս օր է Թուրքիայում տեղի են ունենում լրագրողների մասսայական ձերբակալություններ ու հարցաքննություններ: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքական թևը հանդիսացող «Քուրդիստանի համայնքների միության» (ՔՀՄ-KCK) ակտիվիստներին հայտնաբերելու նպատակով իրականացվող հատուկ օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է շուրջ հինգ տասնյակ մարդ:
Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` նրանց մեծ մասը` (36 հոգի) լրագրողներ են: Իրավապահները վերջիններիս մեղադրում են «ՔՀՄ»-ի ցուցումներով նյութեր հրապարակելու մեջ: Նշվում է, որ լրագրողներից 7-ը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, իսկ մնացածին տեղափոխել են Ստամբուլի 9-րդ քրեական դատարան: