Արցախի նախագահ. Լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Դրմբոն գյուղում գտնվող «Բեյզ Մեթըլս» ընկերության հանքաարդյունաբերական գործարան և ծանոթացել ոսկու կորզման նորակառույց արտադրամասին:
Նախագահն ընդգծել է, որ գործարանը հանդիսանում է Արցախի տնտեսության կարևորագույն սուբյեկտներից մեկը, որը մեծապես նպաստում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Բակո Սահակյանն նշել է, որ լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի և ողջունել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այնուհետև երկրի ղեկավարը մասնակցել է ավանդական դարձած ամանորյա ընդունելությանը և ընկերության աշխատակիցներին շնորհավորել գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա