Միշա Ալոյանն ու Դավիթ Հայրապետյանը` Ռուսաստանի լավագույն բռնցքամարտիկների հնգյակում
Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրներն արժանի են` ընդգրկվելու 2011 թ. լավագույն բռնցքամարտիկների հնգյակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Խրոմովը:
Ռուս բռնցքամարտիկները Բաքվում սեպտեմբերին կայացած աշխարհի առաջնությունում վաստակել են 1 ոսկե (Միշա Ալոյան, մինչև 49 կգ քաշային կարգ) և 2 բրոնզե (Դավիթ Հայրապետյան, 52, Եգոր Մեխոնցև, 81) մեդալներ: Եվրոպայի` հունիսին Անկարայում կայացած առաջնությունում հաղթող են դարձել Մաքսիմ Կոպտյակովը (75) ու Մագոմեդ Օմարովը (+91), իսկ Բելիկ Գալանովը (49), Գեորգի Բալակշինը (52), Դմիտրի Պոլյանսկին (56) և Նիկիտա Իվանովը (81) արժանացել են արծաթե մեդալների:
«Տարվա լավագույն բռնցքամարտիկների հնգյակում առաջին հերթին պետք է ընդգրկել այն տղաներին, ովքեր հաջող են հանդես եկել աշխարհի առաջնությունում. խոսքը Միշա Ալոյանի, Եգոր Մեխոնցևի և Դավիթ Հայրապետյանի մասին է,- Խրոմովի խոսքերը մեջբերել է ՌԻԱ «Նովոստին»:- Կառանձնացնեի նաև Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած Մաքսիմ Կոպտյակովին և Մագոմեդ Օմարովին»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են