Մահացել է Հիտլերի սիրելի դերասանը
Գերմանական Շտերնբերգ քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է գերմանացի հայտնի դերասան և երգիչ Յոհանես Հեստերսը: 89 տարվա դերասանական կարիերա ունեցող Հեստերսը հիվանդանոց էր տեղափոխվել վերջերս, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Նա դեկտեմբերի 5-ին դարձել էր 108 տարեկան, համարվում էր աշխարհի ամենատարեց գործող դերասանը, ինչի շնորհիվ նա 1997 թվականից Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված:
Հեստերսը 20-րդ դարի թատերարվեստի ամենահայտնի գործիչներից էր: Նրա դեբյուտը կայացել է 1921 թվականին, հանրահայտ է դարձել նացիստական Գերմանիայի ժամանակ: Հեստերսին շատ է սիրել Ադոլֆ Հիտլերը և հաճախ այցելել նրա ներկայացումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները