Ալֆիո Բասիլեն կրկին կմարզի «Ռասինգը»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալֆիո Բասիլեն կստանձնի Ավելյանեդայի «Ռասինգի» գլխավոր մարզչի պարտականությունները: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 68-ամյա մասնագետի հետ արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել, իսկ մարզչի պաշտոնական ներկայացումը կկատարվի դեկտեմբերի 29-ին:
Նշենք, որ Բասիլեն 4-րդ անգամ է գլխավորում «Ռասինգը»: Նա կփոխարինի Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխված Դիեգո Սեմեոնեին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են