ՀՀ նախկին օմբուդսմեն. «Հայաստանը բաց համակարգ ստեղծելուն այլընտրանք չունի»
«Կարծում եք շանս կա՞, որ Հայաստանը մի օր կդառնա իսկապես եվրոպական արժեքներն անվերապահ կրող երկրներից մեկը»,- «Առավոտի» հարցին նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պատասխանել է. «Ես համոզված եմ` այո: Վաղ թե ուշ` այդպես լինելու է. պարզապես խնդիրն այն է, թե դա երբ կլինի, թեեւ աշխարհաքաղաքական վիճակն էլ թույլ չի տալիս, որ այդ ժամանակահատվածը շատ երկար տեւի: Մենք բաց համակարգ` դիսկուրսիոն հասարակություն ստեղծելուն այլընտրանք ուղղակի չունենք…ես ուզում եմ լավատես լինել, որովհետեւ դրական միտումներ Հայաստանում տեսնում եմ»: